ԴԻԼԻՋԱՆ

լիջանի տարածքում կան 2 տասնյակ հանքային աղբյուրներ, որոնք ունեն երկաթ-հիդրոկարբոնատա-քլորիդ-նատրիումակալցիումական բաղադրություն։ Աղբյուրներից երկուսը շշալցվում են։ Քաղաքի բնապատկերին առանձին հմայք է հաղորդում Աղստև գետն իր վտակներով։ Հայաստանում առաջին առողջարանը հիմնադրվել է Դիլիջանում 1921 թ.։

Ներկայումս քաղաքում գործում են շուրջ 3 տասնյակ առողջարաններ և հանգստյան տներ, 5 դպրոցներ, 3 միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ և բուհերի 2 մասնաճյուղեր։ Քաղաքն ունի 3 թանգարան, գրադարանային համակարգ, գեղարվեստի և երաժշտական դպրոցներ։

Դիլիջանը լեռնակլիմայական առողջարան է։ Քաղաքում գործում են տասնյակ հանգստյան տներ և առողջարաններ։ Այստեղ են գտնվում կոմպոզիտորների ստեղծագործական և հանգստյան տունը, «Դիլիջան» մանկական հակատուբերկուլյոզային հանգստյան տունը։

1958 թ.-ին քաղաքի մոտակայքում տարածվող անտառահատվածում ստեղծվել է հանրապետության արգելանոցներից մեկը՝ Դիլիջանի արգելանոցը:

PACKAGES

14 Tours in ԴԻԼԻՋԱՆ

ԴԻԼԻՋԱՆ

Բոլոր հյուրանոցները

Զանգահարե՛ք

+374 99 321-001

ԴԻԼԻՋԱՆ

PACKAGES